Մայրաքաղաքի էֆեկտը
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության մասին իր զեկույցում (2016) որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2012-2015թթ. միգրացիայի հետ կապված։
Զեկույցը բացարձակ թվեր չի ներկայացրել, փոխարենը՝ նշել է, թե ինչպիսին է բաշխվածությունը մարզերի միջև՝ 2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից անվերադարձ մեկնած 15 տարեկան և բարձր տարիքի անձանց առումով։
Նշված ժամանակահատվածներում անվերադարձ մեկնած մեր հայրենակիցների 18.5%-ը Շիրակի մարզից է։ Այսինքն՝ Շիրակի մարզն արտագաղթի առաջատարն է։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը (16.2%), իսկ Երևանը երրորդն է՝ 10.1%:
Սակայն այս պատկերը փոխվում է, երբ հաշվի ենք առնում յուրաքանչյուր մարզի բնակչության թիվը, այսինքն՝ մարզի բնակչության քանի՞ տոկոսն է արտագաղթել։ Այդ ցուցանիշը Երևանի համար 2.38%-ն է կազմում, որն ամենացածրն է մարզերի մեջ։
Ու քանի որ ավելի շատ արտագաղթում են այն բնակավայրերից, որտեղ սոցիալական պայմաններն ավելի ծանր են, գործազրկության մակարդակը բարձր է, տնտեսական ակտիվությունը՝ ցածր, և այլն, ապա կարելի է եզրակացնել, որ ամենաբարվոք վիճակում Երևանն է։ Բացի այդ, մայրաքաղաքն իր արտագաղթը փոխհատուցում է մարզերից ներգաղթով։
Իհարկե, կարելի է համարել, որ սա բնական է, սակայն մյուս կողմից՝ պատկերն անուղղակիորեն վկայում է տնտեսական ակտիվության ու ռեսուրսների՝ Երևանում կենտրոնացվածության մասին։
Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։