Կանայք երբեք չեն կարող դառնալ Կաթոլիկ եկեղեցու քահանաներ. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզված է, որ կանայք երբեք չեն կարող դառնալ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանաներ, հաղորդում է The Guardian-ը։
Նշվում է, որ այս մասին նա հայտարարել է երեկ՝ ինքնաթիռում։
Հռոմի պապը վկայակոչել է 1994թ. Հռոմի պահ Հովհաննես-Պողոս Երկրորդի փաստաթղթին, որը փակում է դուռը իգական սեռի ներկայացուցիչների՝ քահանա դառնալու ցանկությունների առաջ։
«Հովհաննես-Պողոսն ասել է իր վերջին խոսքը դրա մասին և այն ուժի մեջ կմնա»,- ասել է Հռոմի պապը։
Լրագրողի հարցին, թե դա երբևէ տեղի չի՞ ունենա, Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ պետք է ավելի ուշադիր կարդալ այդ հռչակագիրը, որը «տանում է այդ ուղղությամբ»։
Անդրադառնալով փախստականների խնդրին՝ նաև նշել է, որ այն երկրները, որոնք ապաստան են տրամադրում փախստականներին, կարիք ունեն կազմակերպել ավելի ադեկվատ ինտեգրում իրենց հանրության ներսում։