Ռուսաստանում ուղղաթիռն ընկել է բնակելի տան վրա, կա զոհ
Սոչիում ուղղաթիռն ընկել է սեփական տան վրա, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությանը։
«ԱՍ-50 ուղղաթիռն ընկել է Ցիմլյանսկայա փողոցի տան տանիքին։ Նախնական տվյալներով՝ տուժել է 6 մարդ, որոնցից մեկը մահացել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի ենթարկված ուղղաթիռով Սոչիի մերձակայքում էքսկուրսիոն թռիչքներ էին իրականացնում։