Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ուժային ղեկավարներից մեկն ակտիվացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Այս օրերին նա հանդիպում է ունենում տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԳ նախկին նախարարի ստեղծած կուսակցության օգտին է աշխատում նաեւ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ուժային ղեկավարներից մեկը՝ ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը:

Մեր տեղեկություններով՝ Կառլոս Պետրոսյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ Օսկանյանը ԵՄ դեսպանների հետ վերջին հանդիպմանը եկել է համաձայնության, որ այս անգամ ԱԺ ընտրությունների վերաբերյալ խուսափեն շտապ գնահատական տալ: Հետընտրական ընդվզում լինելու դեպքում, եվրոպացի դեսպանները, Օսկանյանի հավաստմամբ, խոստացել են աջակցել ընդդիմությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս