«Պատժամիջոցները կարող են ի հայտ բերել Պուտինի արտաքին քաղաքականությունում առկա հակասությունները». Chatham House

Բրիտանական Chatham house վերլուծական կենտրոնի «Ռուսաստան և Եվրասիա» բաժնի գիտական աշխատակից Ջոն Լաֆը (John Lough) իր «Պատժամիջոցները կարող են ի հայտ բերել Պուտինի արտաքին քաղաքականությունում առկա հակասությունները» հոդվածում (Sanctions Can Expose Putin’s Foreign Policy Contradictions) գրում է, որ Մոսկվայի գործողությունները Սիրիայում խստացնում են Եվրամիության դիրքորոշումը՝ Ուկրաինայի հարցի շուրջ։

«Եվրամիությունը պետք է օգտվի առիթից և բարձրացնի իր պատժամիջոցների արդյունավետությունը»,- գրում է գիտաշխատողը։

Մոսկվան կարողանում է համապատասխան ժամանակ ընտրել։ Հալեպին հասցված ռմբակոծություններով Ռուսաստանն անձամբ իր վրա փակցրեց «իզգոյ երկրի» պիտակը։ Ներկայումս նրան մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։

Հոդվածագրի կարծիքով՝ այդ ֆոնին Եվրամիությունը դժվար թե քննարկի Ռուսաստանի վրայից ոլորտային պատժամիջոցների չեղարկումը, որը սահմանվել էր Ուկրաինայում նրա գործողությունների պատճառով և որն ուժի մեջ է մինչև 2017թ. հունվարի վերջը։

Ռուսաստանի գործունեությունը Սիրիայում արդեն ստիպել է մի շարք եվրոպական կառավարությունների՝ խոսել ռուսական իշխանությունների այն ներկայացուցիչների դեմ անհատական պատժամիջոցների մասին, որոնք պատասխանատվություն են կրում ռմբակոծությունների համար։
Բացի այդ, կտրուկ վատացել են Ռուսաստանի և Փարիզի հարաբերությունները։ Այն բանի պատճառով, որ Ռուսաստանն արգելափակեց Ֆրանսիայի առաջարկած բանաձևը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում, հետաձգվեց Պուտինի այցը Ֆրանսիա։

Ենթադրվում էր, որ այդ այցը լրջորեն կնպաստի պատժամիջոցների
Ռուսական իշխանությունները ցանկանում են եվրոպական պատժամիջոցների չեղարկում երկու պատճառով։ Առաջին՝ արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանին լուրջ վնաս են հասցնում։ Որոշ գնահատականների համաձայն՝ դրանք ռուսական տնտեսությանն արդեն արժեցել են 280 մլրդ դոլար և ամեն տարի երկրի ՀՆԱ-ն կրճատում են մոտավորապես 0.5%-ով։

Երկրորդ՝ դա Մոսկվային հնարավորություն է տալիս տվյալ հարցի վերաբերյալ ԵՄ-ում հակասություններ առաջացնել և այդ գործընթացում նաև խաթարել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև համերաշխությունը ռուսական ուղղությամբ։

Ներկայումս Եվրոպայի խորհրդի մոտակա նիստը դժվար թե փոխի ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Ներկայումս այդ քաղաքականությունը կենտրոնանում է առաջին հերթին՝ այն բանի վրա, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, միաժամանակ՝ Ռուսաստանի համար խթան ստեղծվի, որը կարող է նրան դրդել փոխել քաղաքական կուրսը։

2014 թվականից Եվրոպան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի հետ և մի շարք ոլորտային պատժամիջոցներ է սահմանել, որոնք ուղղված են որոշ ռուսական պետական ֆինանսական կառույցների ու էներգետիկ ընկերությունների դեմ։

2015թ. մարտից եվրոպական պատժամիջոցները, հետևելով ամերիկյանին, սկսեցին Մոսկվային դրդել կատարել մինսկյան համաձայնագրերը։

Եվրամիությունն արգելեց 146 անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը, որոնք պատասխանատու են Ուկրաինայի անկախությունը խաթարելու համար, և սառեցրեց նրանց ակտիվները։

Դատելով այն բանից, թե ինչքան լուրջ ու բազմաթիվ են այն խնդիրները, որոնք Ռուսաստանը ստեղծում է աշխարհի համար Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում, իր համար նույնպես ստեղծում է ծանր երկընտրանքներ։

Նման իրավիճակում եվրոպացի ղեկավարները պետք է հետքայլ անեն և նայեն ստեղծված պատկերին ընդհանուր գծերով, այլ ոչ թե սահմանափակվեն միայն պատժամիջոցներով։
Տնտեսական ստագնացիայի համադրումը, կենսամակարդակի անկումը, բռնապետության ուժեղացումը, բարեփոխումներ անցկացնելու՝ ներկայիս առաջնորդների ակնհայտ անկարողությունը և Արևմուտքի հետ հակազդեցությունը հավանաբար կուժեղացնի էլիտայի ներսում լարվածությունը և կամրապնդի երկրի ներսում այն ուժերին, որոնք պահանջում են կուրսի փոփոխություն։

Արևուտքի խնդիրն այն է, որ նվազեցնի սպառնալիքը, որը ներկայացնում է Կրեմլի՝ հակազդեցության գնալու տրամադրվածությունը, որն առաջացել է ներքին թուլությունից, և միաժամանակ Ռուսաստանին մղի բարեփոխումներ կատարել։

Դրա համար անհրաժեշտ է որոշել այն ոլորտները, որոնց վերաբերյալ երկու կողմերը շահագրգիռ են երկխոսություն վարել։

Որպեսզի պատժամիջոցների քաղաքականությունը պահպանի իր արդյունավետությունը, կարևոր է տարանջատել ոլորտային պատժամիջոցները Մինսկի գործընթացից և վերածել դրանք Ռուսաստանի՝ Ուկրաինայի և եվրոպական ուղեծրում գտնվող երկրների նկատմամբ ագրեսիվ վարքագծի զսպման գործիքի։

Ուկրաինացիները կռվել են պատերազմում, որը խլել է ավելի քան 10 հազար կյանք՝ ոչ այն բանի համար, որ իրենց երկրի մի մասի ինքնիշխանությունը հանձնեն ռուս խամաճիկներին։

Տեսանյութեր

Լրահոս