Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարեւոր են, հետաքրքիր ու հրատապ` տեղեկատվական ոլորտը որակելով մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:

«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջեւ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Հանդիպման ժամանակ Նախագահը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի` կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս