Բաժիններ՝

Ֆրանսիայի Բրեստ քաղաքում լքված տներից տարհանվել է 40 միգրանտ

Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-­ին տարհանվել է 40 միգրանտ, որից 15­-ը` երեխա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»­-ն, նման տեղեկատվություն է հայտնել BFMTV հեռուստաընկերությունը: Միգրանտները հիմնականում Ռումինիայից, Ալբանիայից և Մակեդոնիայից էին:

Նրանք այդ լքված տներում ապրում էին ընթացիկ տարվա գարնանից:

Վերջերս տեղական շինարարական կազմակերպություններից մեկը հայտարարել էր այդ տարածքում սոցիալական բնակարանաշինության մասին: Դրանով պայմանավորված, տեղի իշխանություններն էվակուացրել են փախստականներին: Նրանցից 15­ը տեղափոխվել է ժամանակավոր կացարան, ևս 25 անձ հրաժարվել է առաջարկված կացարանից:

Հաղորդվում է, որ տարհանման ժամանակ փախստականները դիմադրություն են ցույց տվել: Մասնավորապես, նրանցից 4-­ը բարձրացել են տանիք: Նրանց փրկելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության խմբերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս