Բաժիններ՝

«Նորմանդյան քառյակը» պայմանավորվել է նախապատրաստել Մինսկի համաձայնագրերի «ճանապարհային քարտեզը»

«Նորմանդյան քառյակը» երեկ երեկոյան կայացած հանդիպմանը պայմանավորվել է բանակցություններից անցում կատարել «ճանապարհային քարտեզ» կազմելուն, մինսկյան պայմանավորվածությունները իրագործելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես «քառյակի» հանդիպումից հետո Բեռլինում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, «ճանապարհային քարտեզը» պետք է մշակվի ու կողմերի կողմից վավերացվի մինչև նոյեմբերի վերջ։

«Այդ «ճանապարհային քարտեզը» ներառելու է Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հետևողականությունը և դրանց իրականացման երաշխիքները»,- ասել է Պորոշենկոն։

Նրա խոսքով՝ «Նորմանդյան քառյակին» այլընտրանք չկա։ Պորոշենկոն հայտնել է նաև, որ Ռուսաստանը աջակցել է Դոնբասում ԵԱՀԿ զինված առաքելության ներկայությանը։
Բացի այդ՝ կողմերը Դոնբասում պետք է զորքերը հետ տանեն երեք շրջաններից, որոնց մասին ավելի վաղ պայմանավորվել էին և բանակցություններ սկսեն ևս 4 շրջանների վերաբերյալ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքով ասել է, որ մասնակիցները «հաստատել են, որ Ուկրաինայի հարավ-արևելքում կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն Մինսկի պայմանավորվածությունները, բոլորը հաստատել են իրենց հանձնառությունը այդ պայմանավորվածություններին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս