Կրճատումներ կլինեն նաև ԿԲ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Կենտրոնական բանկում խառը իրավիճակ է։ «Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչև դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։ Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ԱԺ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիր է առաջացել նաև Կենտրոնական բանկի աշխատակազմի հետ համագործակցող «Karcher» ընկերության հետ, որին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախաձեռնությամբ, արդեն մի քանի տարի, որպես outsource, հանձնվել է բանկի մաքրման գործընթացը։
Արդյունքում բանկի հավաքարարները զրկվեցին հավելավճարներից ու սոցփաթեթից, սակայն այժմ պարզվում է, որ «Karcher» ընկերությունը չի փոխանցել հավաքարարների սոցվճարների մի մասը, և այդ առթիվ բանկի ներսում քննություն է գնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: