Բաժիններ՝

«ԵՄ ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ». Մոգերինի

Եվրամիության ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։

Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ խորհրդի նիստում, որը անցկացվում է արտգործնախարարների մակարդակով։

«Այսօր ոչ մի ԵՄ երկիր հանդես չի եկել Սիրիայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով, թեև բազմաթիվ հայտարարություններ են եղել ԶԼՄ-ներում»,- ասել է նա։

Մինչ այդ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ելույթ ունենալ ԵՄ-ում՝ կոչ անելով Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ։

Պատժամիջոցների թեման կարող է քննարկվել հոկտեմբերի 20-21-ին ԵՄ նիստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս