Ինչու են ժելատինը տալիս ստացիոնար բուժվողներին

Ժելատինը պարունակում է ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մաշկի, մազերի և եղունգների աճի համար, այլև՝ իմունային համակարգի օպտիմալ աշխատանքի և քաշի կանոնավորման։ Ժելատինում պարունակվող նյութերը հակաբորբոքային հատկություն ունեն, ինչը կարող է օգնել արագացնել վերքերի ապաքինման ընթացքը։

Ինչպես գրում է fithacker.ru կայքը, դրանք կարող են նաև օգնել լավացնել քնի որակը։ Ժելատինը թափանցիկ նյութ է։ Սա ամենապարզ մթերքներից մեկն է, ինչի պատճառով հիվանդանոցներում այն հաճախ է օգտագործվում։ Այն նաև բարձր կալորիականություն ունի, քանի որ շաքար է պարունակում։ Բավական հեշտ է յուրացվում։ Ժելատինը կարող է նաև լավացնել աղիների աշխատանքը։ Այն զգալիորեն լավացնում է նաև նյութափոխանակությունը, միավորվելով ջրի հետ՝ այն սնունդին օգնում է շարժվել օրգանիզմում ավելի արագ։ Այն կարող է օգնել նաև սննդային ալերգիաների դեպքում։

Ժելատինը դրական ազդեցություն է ունենում նաև ոսկորների և հոդերի առողջության վրա։ Այն օգնում է դետոքսիկացիայի դեպքում, լավացնում մազերի, եղունգների, ատամների որակը։ Կերատինի պարունակության շնորհիվ այն առողջացնում է մազերը, եղունգները, ատամներն ու մաշկը, այն դարձնում առավել էլաստիկ։

Կարող եք ինքներդ ժելատին պատրաստել հետևյալ բաղադրիչներով.

Կարդացեք նաև

  • 1 բաժակ նարնջի հյութ
  • 1 բաժակ խաղողի կամ թարմ ելակի հյութ
  • 3 ճաշի գդալ ժելատին
  • 1 բաժակ կանաչ թեյ
  • մեղր

Պատրաստման եղանակը

Նախ՝ պատրաստեք կանաչ թեյը, ավելացրեք մեղրը։ Ավելացրեք ժելատինն ու խառնեք, քանի դեռ այն չի լուծվել։ Անջատեք կրակը և թողեք սառչի։ Հետո ավելացրեք նարնջի և խաղաղի հյութերը և լավ խառնեք։ Խառնուրդը լցրեք կոնտեյների մեջ և սառեցրեք 3 ժամից ոչ պակաս։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս