Սրճարանում Galaxy Note 7-ի բռնկումը հայտնվել է տեսանյութում
Հարավային Կորեայում Burger King արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկում:
Տեսանյութի կադրերում երեւում է, որ գաջեթը պարզապես դրված Էր սեղանին եւ միացված չԷր լիցքավորման սարքին: Հաստատության աշխատակցուհին, օգտագործելով հաստ թաթմանները, դժվարությամբ է կարողացել սարքը վերցնել եւ այն դուրս տանել:
Ինչպես արդեն հաղորդվել է, հարավկորեական Samsung Electronics ընկերությունը հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ամբողջ աշխարհում Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխարինումը լիովին դադարեցնելու մասին, ինչը կապված է արդեն փոխարինված սարքերի բռնկման դեպքերի հետաքննության հետ:
«Քանի որ հաճախորդների անվտանգությունը գլխավոր գերակայությունն է, Samsung-ը խնդրում Է գործընկերներին ու վաճառողներին՝ հետաքննության անցկացման ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում դադարեցնել Galaxy Note 7 մոդելի վաճառքն ու փոխանակումը,- նշվում է հաղորդագրության մեջ:- Մենք խնդրում ենք այդ սմարթֆոնների բոլոր տերերին՝ անջատել դրանք եւ չօգտվել դրանցից»: