Բաժիններ՝

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ընդունել է Վրաստանի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնության փաստերը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական երկարաժամկետ առաքելությունը կարծում է, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են մրցունակ և լավ կազմակերպված միջավայրում, սակայն տեղ են գտել նաև բռնության առանձին դեպքեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Դրա հետ միասին, բռնության այդ դեպքերը հարցականի տակ են դրել ընտրությունները, որոնք եղել են դրական»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Խոսե Իգնասչիո Ամորը:

Իր հերթին, Վրաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Աննա Միքելաձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են հիմնականում հանգիստ մթնոլորտում, թեև մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են առանձին խախտումների դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս