 
                        «Այսպես շարունակել հնարավոր չէ». Արմեն Ռուստամյան
 
                                    «Նոր կառավարությունը դատարկ տեղը չի եկել, բայց կուտակվող խնդիրներն այնքան բազմազան են և հիմա էքսպոնենցիալ աճով կուտակվում են, այսինքն` շատ արագ, և դրան համապատասխան փոփոխություններ են անհրաժեշտ բոլոր բնագավառներում` թե՛ անձանց, թե՛ խաղի կանները փոխելու մեջ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` նոր վարչապետը բավականին լուրջ, բազմաբնույթ, ոչ մի տաբուներով, ոչ մի նախորդ գործընթացներով կաշկանդված չէ: Ռուստամյանը կարևորեց, որ պետք է ամեն ինչ անել, որ փոփոխությունների գործընթացը հախուռն բնույթ չկրի, համակարգվի. «Այսպես շարունակել հնարավոր չէ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        