Պուտինը կողմ է արտահայտվել ՌԴ դպրոցներում հոգևոր-բարոյական մշակույթի դասավանդմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է դպրոցներում ընդհանուր մշակութաբանական դասընթացի ներմուծմանը, որը կբարձրացներ աշակերտների հոգևոր-բարոյական մշակույթը։
Այս մասին Պուտինը խոսել է համառուսական «Տարվա ուսուցիչ» մրցույթի նախագահի հետ հանդիպմանը, հայտնում է TASS-ը։
«Իհարկե, դա օգտակար է։ Հարցը միայն այն է, թե ինչպես դա կազմակերպել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժեշտ է դպրոցներում ընդհանուր մշակութաբանական դասընթաց, որը կդասավանդվեր բոլոր երեխաներին՝ անկախ ազգությունից և դավանանքից։
Պուտինը նշել է, որ ժամանակին եղել է հոգևոր մշակույթի դասավանդման պրակտիկա։
«Պետք է լինի հավասարակշռություն բնական գիտությունների, հումանիտար և մշակույթի հարցերի միջև»,- ասել է նա։