Բաժիններ՝

Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կավարտվի իր կյանքը

Պատշաճ չէ մեզ իմանալ մահվան օրը, որովհետև Տերն արգելեց՝ ասելով. «Ձեզ տրված չէ իմանալ ժամը և ժամանակները» (Գործք. 1:7):

Եվ սա երեք պատճառով.

Նախ` եթե մարդն իմանար իր մահվան օրը` չէր կառուցի և չէր տնկի, և ոչ էլ զավակ կծներ, ու դա կլիներ ավերման պատճառ:

Երկրորդ` որովհետև մարդիկ բազում տարիներ կմնային մեղքերի մեջ` վերջին օրը ապաշխարելու հույսով, և հետո, սովորելով մեղքերին՝ չէին կարողանա դարձի գալ, ու բոլորը կկորչեին:

Երրորդ` նույնիսկ եթե և դարձի գային մահամերձ վիճակում, ապա ապաշխարելու ժամանակ չէին ունենա և կմեռնեին առանց արդարության պսակին արժանանալու:

Գրիգոր Տաթևացի
«Գիրք Հարցմանց»

Qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս