 
                        Հալեպը հզոր ռմբակոծության է ենթարկվել
 
                                    Սիրիայի Հալեպ քաղաքը սեպտեմբերի 22-ին, երկար ամիսներ ի վեր առաջին անգամ, հզոր ռմբակոծության է ենթարկվել երկնքից, հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից։
Բանակն ու պետական ԶԼՄ-ները զերծ են մնում մեկնաբանություններից։
AFP-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ռմբակոծության հետևանքով քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել։
Սիրիայում սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումից հետո դարձյալ ողջ ուժով մարտերը վերսկսվել են։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պահանջել է անհապաղ դադարեցնել ռուսական և սիրիական ավիացիայի թռիչքները՝ ընդգծելով, որ միայն այդկերպ է հնարավոր փրկել հրադադարի համաձայնագիրն ու կասեցնել սպանդը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        