Ադրբեջանի բյուջեում 1 մլրդ մանաթից ավելի ճեղքվածք է առաջացել
Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար-օգոստոսին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2,8 տոկոսը:
Այս մասին հայտնում է marja.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
Կայքը, հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական ծառայությանը, հայտնում է նաեւ, որ Ադրբեջանի տնտեսական աճը հիշյալ ժամանակաշրջանում 3,1 տոկոսով նվազել է:
Ըստ կայքի` պատճառն այն է, որ 2016 թվականի հունվար- օգոստոսին Ադրբեջանում գործող ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ այլ տնտեսավարողների կողմից արտադրվել է 3 802,8 մլն մանաթի, կամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 3,1 տոկոսով պակաս համախառն ներքին արտադրանք: Դա կապված է Ադրբեջանի շինարարության ոլորտում անցյալ տարվա համեմատ 32,3 տոկոսով անկման հետ: