Բաժիններ՝

Բնական ճանապարհով բուժեք վնասվածքները

Վնասվածքների և կտրվածքների մեծամասնությունն անվնաս է և անցնում է մի քանի օր անց, սակայն, երբ վերքը բորբոքվում է, չափազանց կարևոր է ճիշտ և անմիջական լուծում գտնելը:

Ի՞նչ է պետք անել, երբ վնասվածք եք ստացել:

  1. Առաջնահերթ պետք է լվանալ վնասվածքը: Սա կօգնի խուսափել ինֆեկցիաներից:
  2. Կանգնեցրեք արյունահոսությունը: Մաքուր կտորով սեղմեք վնասված հատվածը, որպեսզի արյունահոսությունը դադարի:
  3. Մաքրեք վնասվածքը: Վնասվածքը լվացեք հասարակ ջրով, ոչ մի դեպքում օճառ մի օգտագործեք, քանի որ այն կարող է բորբոքել վերքը:
  4. Բնական հականեխիչներ օգտագործեք: Ինֆեկցիաները կանխարգելելու համար փորձեք բնական հականեխիչներ օգտագործել:
  5. Վերքը կապեք, վիրակապը կօգնի մաքուր պահել վերքն ու կանխարգելել բակտերիաների ներթափանցումը:

Ինչպե՞ս արագացնել վերքերի լավացումը՝ բնական միջոցներով

Երիցուկ- Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ երիցուկի մզվածքն օգնում է լավացնել վերքն ու կանխարգելել բորբոքումները: Կարող եք նաև երիցուկի թեյ օգտագործել:

Կարդացեք նաև

Մեղ- Մեղրն արագացնում է վնասվածքի լավացման պրոցեսը: Սա իդեալական վիրակապ է վերքերի համար, քանի որ այն պայքարում է ինֆեկցիաների դեմ, նվազեցնում է բորբոքումներն ու ապահովում է խոնավ մթնոլորտը:

Մեղրի բարակ շերտը քսեք վիրակապի վրա և տեղադրեք վնասվածքին:

Թեյի ծառի յուղ- Թեյի ծառի յուղը կանոնավոր կերպով քսեք կտրվածքներին: Թեյի ծառի յուղն ունի հակամիկրոբային և հակասնկային հատկանիշներ:

Եթերային յուղերը պետք է օգտագործել օրական 3 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս