Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել կառուցողական երկխոսության իր պատրաստակամությունը: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես նշված է.
«Ռուսաստանին և Հայաստանին միմյանց են կապում դաշնակացային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը` հիմնված ամուր բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Վստահ եմ, որ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացումը ամբողջովին բավարարում են մեր երկրների երկարաժամկետ շահերին»:
Դմիտրի Մեդվեդևը վերահաստատել է համատեղ կառուցողական աշխատանքի իր պատրաստակամությունը` Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների փոխգործակցության բոլոր ակտուալ հարցերի շուրջ: