Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի». Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Քիչ անց Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմեկնարկի մանչեսթերյան դերբին:

Խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը: Չնայած այն բանին, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Դանիա-Հայաստան խաղի ընթացքում ՝ Անգլիայի պրեմիեր լիգայում նա առաջին անգամ կլինի մեկնարկային կազմում:

Ներկայացնում ենք 2 թիմերի մեկնարկային կազմերը.

«Մանչեսթեր Յունայթեդ»՝

Կարդացեք նաև

Դե Խեա, Վալենսիա, Բեյլի, Բլինդ, Շոու, Ֆելաինի, Պոգբա, Մխիթարյան, Ռունի, Լինգարդ, Իբրահիմովիչ:

«Մանչեսթեր Սիթի»՝

Բրավո, Սանյա, Օտամենդի, Ստունզ, Կոլարով, Ֆերնանդինիո, Դե Բրույնե, Սիլվա, Ատերլինգ, Նոլիտո, Իհենաչո:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս