Ավոկադոյի պուդինգը կկանխարգելի քաղցկեղի առաջացման ռիսկը
Դժվար է գտնել մի մարդ, որը կհրաժարվի համեղ աղանդերից: Սակայն միշտ չէ, որ համեղն օգտակար է: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում համեղ և օգտակար աղանդեր, որը կլուծի մի քանի առողջական խնդիրներ, կիջեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը և կդանդաղեցնի մաշկի և օրգանիզմի ծերացման գործընթացը:
Իհարկե, ավոկադոն համարվում է արևադարձային միրգ և բավական թանկ արժե, սակայն այս պուդինգը մեկ անգամ փորձելուց հետո կցանկանաք կրկին պատրաստել:
Ի՞նչ է անհրաժեշտ պուդինգի համար:
- հասած 3 ավոկադո
- 3-6 ճ/գ կոկոսի կաթ
- 2 գդալ մեղր
- Քառորդ բաժակ կակաոյի փոշի
- 2 թ/գ կոկոսի յուղ
- 1 թ/գ վանիլի մզվածք
Նախ ավոկադոյի միջուկը խառնեք կոկոսի կաթով, մեղրով, յուղով, կակաոյով և վանիլով: Ապա ամբողջը լցրեք բլենդերի մեջ, խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք:
Լցրեք բաժակների մեջ, դրեք սառնարանն առնվազն կես ժամով, մատուցեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը