Ասիմետրիկ ապագա
«Ստեփան Գրիգորյանը հիշեցրել էր, որ դիվանագիտական ոլորտում գոյություն ունի սիմետրիկ պատասխանի սկզբունք։ Այս պարագայում, ինչպես երևում է, հենց նրա նկատմամբ էլ կիրառվեց այդ սկզբունքը՝ որպես Երևանի օդանավակայանում ռուսաստանցի Միրոնովի ձերբակալությանը ոչ պաշտոնական պատասխան»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով վերջին օրերին «հայկական սփյուռքի» ներկայացուցիչների անունից տարածվող «գաղտնազերծումներին» և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի արտաքսմանը Ռուսաստանի Դաշնությունից:
Ըստ Տրոֆիմչուկի՝ իր պնդումն ավելի քան պարզ է դառնում, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ այդ երկու ակցիաները տեղի ունեցան, ըստ էության, իրար հետևից։
«Ռուսաստանը, բնականաբար, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ռուսաստանը ցույց տվեց ապագայի համար, որ նման սցենարները՝ ի դեպ, քաղաքական և ոչ տնտեսական կամ հումանիտար, և բոլորի համար պարզ է՝ նման բաներն անթույլատրելի են նույնիսկ ընկերների միջև։
Սակայն այս «սիմետրիայի» պայմաններում, ամեն դեպքում, մինչև վերջ պարզ չդարձավ գլխավոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք Միրոնովի ձերբակալությունը Վաշինգտոնի խնդրանքն էր, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչինչ չմեկնաբանեց։ Եթե նման կապ լիներ, ապա Գրիգորյանի՝ ՌԴ մուտքի արգելքն այդ ֆոնին շատ ավելի թեթև, աննշան պատասխան կդիտվեր»,- նման տեսակետ է հայտնել ռուս միջազգայնագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: