Անտուան Գրիզմանը բացահայտել է, թե ինչու է միշտ խաղում երկարաթև մարզահագուստով
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը բացահայտել է, թե ինչու է միշտ խաղում երկարաթև մարզահագուստով:
Գրիզմանը նշել է, որ մանկուց եղել է Դևիդ Բեքհեմի մեծ երկրպագուն: Բեքհեմը ևս խաղում էր երկարաթև մարզահագուստով, և Գրիզմանը որոշել է նմանվել իր կուռքին:
Գրիզմանը նշել է, որ անգլիացի ֆուտբոլիստի հանդեպ սիրո պատճառով է միշտ ընտրում 7 համարի մարզաշապիկը:
Սիրարփի Աղաբաբյան