Բաժիններ՝

Ում են վարկավորել Հայաստանի բանկերը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 99.7 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ հունիս ամսվա տեղեկագրից։ Տարվա ընթացքում՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ, ՀՀ բանկերի վարկային պորտֆելն աճել է 56.2 մլրդ դրամ 2.8%-ով։

Ինչպես երևում է ԿԲ տվյալների հիման վրա մեր կողմից կառուցված այս գծապատկերից, ամենամեծը սպառողական վարկերի պորտֆելն է։ Դրա ծավալը հունիսի վերջին կազմել է 426.1 մլրդ դրամ, որն ընդհանուր վարկերի 20.3%-ն է։

CREDIT-SPHERES

 

Կարդացեք նաև

Հաջորդը առևտրի ոլորտն է, որին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 369.2 մլրդ դրամ կամ ընդհանուրի 17.6%-ը։

Հիփոթեկային վարկերին բաժին է ընկնում ընդհանուր վարկերի 8.5%-ը (178.56 մլրդ դրամ), մշակող արդյունաբերությանը՝ 8.2%-ը (172.3 մլրդ դրամ)։

Ամենափոքր պորտֆելներն ունեն կրթության (4.1 մլրդ դրամ կամ ընդհանուրի 0.2%-ը) և ջրամատակարարման ու կոյուղու ոլորտներին (1.5 մլրդ դրամ կամ 0.07%-ը) տրամադրված վարկերը։

Ինչպես նշեցինք, առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը կիսամյակի ընթացքում 2.8%-ով աճել է։ Սակայն փոփոխությունը ըստ ոլորտների խիստ տարբեր է։ Կան ոլորտներ, որոնց վարկային պորտֆելը կտրուկ աճել է, մյուսներինը՝ կտրուկ նվազել։

Տոկոսային առումով՝ ամենից շատ կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտին տրամադրված վարկերի ծավալը։ Տարվա սկզբին այն 92.7 մլրդ դրամ էր, հունիսի վերջին՝ 116.44 մլրդ դրամ։ Պորտֆելն աճել է 25.6%-կամ կամ 23.7 մլրդ դրամ։

23.7%-ով աճել է նաև մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ հասնելով 112 մլրդ դրամի։

Իսկ ամենից շատ՝ 27.6%-ով, նվազել է ջրամատակարարման ու կոյուղու ոլորտների՝ առանց այն էլ փոքր վարկային պորտֆելը։

Փոխադրումների և պահեստային տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը նվազել է 11.4%-ով և կազմել 31.3 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ, 19 ճյուղերից 8-ի վարկային պորտֆելը տարվա առաջին կիսամյակի ընթացքում նվազել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս