Բաժիններ՝

Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը Facebook-ից էժան է

Ամբողջ Ռուսաստանի տնտեսության արժեքը (ֆոնդային բորսան) այսօր գնահատվում է մոտ 276 մլրդ դոլար։ Դա 15%-ով քիչ է Ֆեյսբուքի արժեքից։

2008 թվականին Գազպրոմ ընկերության արժեքը 365 մլրդ դոլար էր։ Այս ընկերության ղեկավարը խոստանում էր 8 տարվա ընթացքում այն հասցնել 1 տրիլիոն դոլարի։ 8 տարի անց Գազպրոմի արժեքը 41 մլրդ դոլար է։ Համեմատության համար նշենք, որ Apple-ի արժեքը մոտ 620 մլրդ դոլար է։

Մեկ համեմատություն ևս. Գազպրոմին բաժին է ընկնում Ռուսաստանի ՀՆԱ-ի 22%-ը, այսինքն՝ նման խոշոր ընկերությունները մատների վրա կարելի է հաշվել։ Իսկ Apple-ին բաժին է ընկնում ԱՄՆ ՀՆԱ-ի 3.2%-ը։

Մեկ համեմատություն էլ՝ կառավարման արդյունավետությունից։ 2013 թվականին Ռոսնեֆտ ընկերությունը 55 մլրդ դոլարով դոլարով ձեռք բերեց ТНК-ВР-ն։ Այժմ Ռոսնեֆտի արժեքը 39 մլրդ դոլար է։

Ըստ FAKEOFF

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս