Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսել Սերժ Սարգսյանը Մոսկվայում

«Խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որը ձեռք էր բերվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Այսինքն՝ շատ հստակ նախագահն ասաց, որ խոսքը գնում է 94-95 թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի պայմանագրի վերաբերյալ, երկրորդը՝ հետաքննությունների մեխանիզմների, և երրորդ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը՝ պարզաբանելով երեկ Կրեմլում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում «շատ-շատ կարևոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները», որոնց հայկական կողմը պատրաստ է։

Ըստ փոխնախարարի՝ շատ հստակ էր նշվում նախագահի ելույթում, որ խոսքը Ղարաբաղյան կարգավորման մասին չէ:

Տեսանյութեր

Լրահոս