«Երևանում թե՛ ապրելը, թե աշխատելը բավականին հետաքրքիր է». Չինացիները պատրասվում են ներդրումներ իրականացնել ՀՀ-ում

Չինաստանի Հեյլունցզիան նահանգի ներկայացուցիչները պատրաստվում են լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հեյլունցզիան նահանգի միջազգային առևտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինը՝ հավելելով, որ Հայաստանում անցկացրած երեք օրում մեծ տպավորություն է ստացել հայերի հետ շփումից:

«Մեծ տպավորություն եմ ստացել հայերի հետ շփումից: Երևանը հին պատմությամբ քաղաք է, և մարդիկ բարի են: Երևանում թե՛ ապրելը, թե աշխատելը բավականին հետաքրքիր է»,- ասաց Հեյբինը:

Ըստ նրա՝ համագործակցության բազմաթիվ ծրագրեր կարելի է իրականացնել Հայաստանի և Հեյլունցզիան նահանգի միջև: Հեյբինը նաև տեղեկացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողների փոխայցեր կազմակերպել ՝միմյանց մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:

«Միջազգային գործարար կապերի աջակցության խորհուրդ» ՀԿ նախագահ Մարիամ Մանուկյանն իր հերթին ասաց, որ չինացի գործընկերներին հետաքրքրում են տուրիզմի, գյուղատնտեսության, ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

«Չինացի գործընկերները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություն ստեղծելու համար: Չինաստանում կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ, որտեղ հայ գործարարների համար անվճար տաղավարներ կտրամադրվեն»,- նշեց Մանուկյանը:

Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերի 1-4-ը Չինաստանի Հարբին քաղաքից լրագրողներ են ժամանանելու Հայաստանի մասին հաղորդումներ պատրաստելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031