Բրազիլիայի Սենատը կորոշի երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի ճակատագիրը
                                    Բրազիլիայի Սենատը երեքշաբթի նիստ է նշանակել, որը պետք է որոշի պաշտոնից ժամանակավոր հեռացված երկրի նախագահ Դիլմա Յուսեֆի հետագա ճակատագիրը:
Եթե ձայների մեծամասնությունը (81 սենատորից 41-ը) քվեարկի իմփիչմենթը շարունակելու օգտին, ապա օգոստոսի վերջին Սենատը ևս մեկ նիստ կհրավիրի հարցի վերջնական լուծման համար, հայտնում է 800 Noticias պորտալը:
Այդ ժամանակ իմփիչմենթի համար անհրաժեշտ կլինի սենատորների երկու երրորդի հավանությունը (54 ձայն):
Ամենահամեստ հաշվարկներով` ներկայիս նիստը կտևի մոտ 20 ժամ, իսկ վերջնական որոշում կկայացվի վաղը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    