Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Սիրիայում ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Սիրիայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին համաձայնագիրը, հայտնում է TASS-ը:
Համապատասխան տեղեկությունը տեղադրվել է Պետդումայի տվյալների էլեկտրոնային բազայում:
Համաձայնագիրը Սիրիայի և ՌԴ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2015թ. օգոստոսի 26-ին Դամասկոսում:
Փաստաթուղթը նախատեսում է, որ ռուսական ավիախումբը տեղակայվելու է Լաթաքիայի
«Խմեյմիմ» ավիաբազայում` ենթակառուցվածքով` անհատույց հիմունքով:
Համաձայնագրի գործողության ժամկետ նշված չէ, կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել դրա գործողության ժամկետը մյուս կողմին գրավոր կերպով տեղյակ պահելով«