Բաժիններ՝

«Ռեալի» հիմնական կազմի 4 ֆուտբոլիստներ կարող են չխաղալ Սուպերգավաթում

Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Քարիմ Բենզեման: Վնասվածքների պատճառով չեն խաղա նաև Կրոսը և Պեպեն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ է հավանականությունը, որ հանդիպումը բաց կթողնի նաև Կրիշտիանու Ռոնալդուն:

Եվրոպայի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031