Զինված խմբի անդամները սպասում են Ժիրայր Սէֆիլյանի վերջնական խոսքին
Վիտալի Բալասանյանն արդեն քանի օր շարունակում է ակտիվ բանակցություններ վարել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տնվող Ժիրայր Սէֆիլյանի և Ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի տարածքում գտնվող զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) հետ:
Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, իր հերթին, հեռախոսազրույց է ունենում Ժ. Սէֆիլյանի հետ՝ զենքերը վայր դնելու և կամ պայքարը շարունակելու դեպքում հետագա գործողությունների հարցերով:
Զենքերը վայր դնելու և ՊՊԾ տարածքից դուրս գալու ընթացքը պետք է տեղի ունենա փոխադարձ պայմանավորվածությամբ՝ չեզոք գոտում: Զինված խմբի անդամները պահանջել են, որպեսզի այդ գործողությունների ընթացքում ներկա լինեն «Ազատություն ռադիոկայանի» և «Առաջին լրատվական» կայքի թղթակիցները:
Զինված խմբի անդամները սպասում են Ժիրայր Սէֆիլյանի խոսքին. Վերջինս պետք է ասի իր վերջնական խոսքը՝ վայր դնել զենքերը և հանձնվե՞լ, թե՞ պայքարը շարունակել: Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, այսօր խնդիրը վերջնականապես կլուծվի:
Հիշեցնենք, որ փողոցային պայքարը, չնայած հայտարարված հավաքին, ևս անհասկանալի դադար է առել. հարթակում գտնվող լիդերների մեծ մասը կալանավորված են, իսկ Ալբերտ Բաղդասարյանն այսօր հայտարարել է, որ այլևս չի ղեկավարելու Համակարգող խորհուրդը: