Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 27-31-ը շրջանների մեծ մասում` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հուլիսի 28-31-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Երևանի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C