Րաֆֆի Հովհաննիսյանն առողջական խնդիր ունի. «Իրավունք»

«Իրավունք» թերթն իր այսօրվա համարում գրել է.  «Մինչ ՊՊԾ գնդում 31 զինված անձ ռեմբոյական վարքագիծ է դրսևորում, այս իրավիճակից փորձում են մաքսիմալ օգուտ քաղել գնդից ոչ հեռու գտնվող Խորենացի փողոցում ներկա քաղաքական դեմքերը: Վերջիններս որոշեցին նաև կազմավորել հյամակարգող խումբ, որի անդամ դարձավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Անձա՞մբ է միացել զինված խմբին սատարողներին, թե՞ որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, հետաքրքրվեցինք հենց նրանից.

-Բանախոսները շատ հստակ նշեցին, որ սա ոչ թե կուսակցական պայքար է, այլ՝ վերկուսակցական, ուստի որևէ կուսակցության անուն այստեղ չի կարող լինել:

-Ի դեպ, մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչներ շտապեցին Խորենացի փողոց, որպեսզի իրադարձություններից հետ չմնան, մյուսներն էլ՝ ակտիվորեն հայտարարություն են տարածում: Ի վերջո, խոսե՞լ եք այս ամենի մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և հնարավո՞ր է նրան էլ տեսնենք վերոնշյալ հարթակում:

-Իհարկե խոսել եմ, սակայն պարոն Հովհաննիսյանն առողջական խնդիր ունի, դրա համար չի մասնակցում»:

Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս