Բաժիններ՝

Սանշեշը ճանաչվեց Եվրո-2016-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խորհրդի կողմից, որի կազմի մեջ է մտնում նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ճանաչվեց Եվրո-2016-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, մրցանակին հավակնում էին այն ֆուտբոլիստները, որոնք ծնվել են 1994թ. հունվարի 1-ից ոչ շուտ:

Սանշեշը, ով եզրափակչի պահին 18 տարեկան և 326 օրական էր, դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի առաջնության եզրափակչում: «Բավարիայի» կիսապաշտպանը խփեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով Եվրո-2004-ի եզրափակչում խաղալիս 19 տարեկան և 150 օրական էր:
Եվրո-2016-ում Սանշեշն անցկացրեց 6 հանդիպում և դարձավ 1 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս