Բաժիններ՝

Իրանում Սու-24 ինքնաթիռ է կործանվել

Իրանի հարավում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել, որի օդաչուները հասցրել են ինքնանետվել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Tasnim-ին:

Ռուսաստանում արտադրված ռազմական ինքնաթիռն ընկել է տեղի ժամանակով 9:20-ի սահմանում՝ Ֆարս նահանգի Բախտեգան լճի մոտակայքում: Ինքնաթիռում եղել են երկու օդաչուները, որոնք հասցրել են ժամանակին ինքնանետվել: Ավելի ուշ նրանց ուղղաթիռով տեղափոխել են Շիրազ քաղաք. օդաչուների կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Ներկայումս ընթանում է քննություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031