Նարնջի հյութն ու վարսակի փաթիլները՝ ծնկահոդի ցավերի դեմ

Տքնաջան վարժությունները և այլ հանգամանքներ կարող են ծնկահոդի վնասվածքի պատճառ դառնալ: Ժառանգականությունը նույնպես մեծ դեր է խաղում, քանի որ հաճախ ծնկահոդում ջրի պակասի պատճառով ոսկորներն իրար են հպվում և սաստիկ ցավեր առաջացնում:

Ծնկների ցավը կարող է առաջանալ նաև սխալ ընտրված կոշիկների պատճառով, օրինակ՝ բարձրակրունկ կոշիկները մեծապես ճնշում են ոտքերի հոդերն ու ծնկները:

Մարմնի ավելորդ քաշը մեկ այլ պատճառ է ծնկահոդում ցավերի առաջացման համար:

Beextrahealthynow կայքն առաջարկում է բնական դեղամիջոց, որը կօգնի ազատվել ծնկների ցավերից, ամրացնել շարակցական հյուսվածքներն ու ծնկահոդերը:

Կարդացեք նաև

Դեղամիջոցը, որի մասին կխոսենք, հարուստ է սիլիկոնով, վիտամին C-ով, մագնեզիումով:

Բաղադրություն

  • 1 բաժակ նարնջի հյութ
  • 7 գ դարչին
  • 2 բաժակ վարսակի փաթիլներ
  • 40 գ նուշ
  • 2 բաժակ արքայախնձորի հյութ
  • 40 գ մեղր
  • 1 բաժակ ջուր

Վարսակը լցրեք ջրով լի կաթսայի մեջ, ավելացրեք արքայախնձորի հյութը: Բլենդերի մեջ խառնեք մեղրը, նարինջը, նուշն ու դարչինը, որպեսզի համասեռ զանգված ստանաք:

Վերջում վարսակի փաթիլներն ու արքայախնձորի հյութը լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք ամբողջը: Կարող եք սմուզիին մի քանի կտոր սառույց ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս