Կառավարությունը կրճատելու է քաղծառայողների թափուր հաստիքները
Մինչև սեպտեմբերի 1-ը կշարունակվեն ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարվել քաղծառայության հաստիքներ կրճատելու համար: Դրանից հետո կամփոփվեն արդյունքները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
«Նախատեսվում է, որ առաջին հերթին քաղծառայողների թափուր հաստիքները կկրճատվեն: Դեռևս խոսք չկա այն մասին, թե քանի հաստիք է կրճատվելու: Ամեն օր մենք պաշտոնների գնահատման գործընթաց ենք իրականացնում»,- ասաց Մ. Բադալյանը: