«Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու». Մամեդյարով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան: Նա հուլիսի 4-ին կայցելի Երևան, իսկ հետո կգա Բաքու»,- տեղեկացրել է Մամեդյարովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

«Հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: Այն տեղի կունենա Երևանում: Արտգործնախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատմանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ աշխարհում ստեղծված իրավիճակի համատեքստում»,- ասել էր Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս