Ստամբուլում 13 կասկածյալ է ձերբակալվել օդանավակայանի ահաբեկչությանն առնչություն ունենալու մեղադրանքով
Թուրք ոստիկաններն այսօր 13 մարդու են ձերբակալել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչությանն առնչություն ունենալու մեղադրանքով, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Թերթի տվյալով՝ ոստիկանները վաղ առավոտյան ստուգայց են իրականացրել Ստամբուլի 16 հասցեներում: Ձերբակալվածների թվում կա 3 օտարերկրացի:
Վերջին տվյալների համաձայն՝ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում 3 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում կա 10 օտարերկրացի և երկքաղաքացիություն ունեցող 3 մարդ:
Վիրավորների թիվը 239 մարդ է: