Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 1-ին կայցելի Սոչի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ նախարարը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարների 34-րդ նիստին: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործող նախագահը Սերգեյ Լավրովն է:

Տեսանյութեր

Լրահոս