Յուրի Նավոյանն արժանացել է ԱՊՀ երկրների ինստիտուտի պատվո նշանի
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը արժանացել է ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանի: Պպարգևը շնորհվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի 20-ամյակի կապակցությամբ
Յուրի Նավոյանը ԱՊՀ երկրների ինստիտուտի և նրա տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ համագործակցության երկարատև փորձ ունի տարածաշրջանային անվտանգության և համագործակցության թեմաների, Ղարաբաղի խնդրի, Հայերի ցեղասպանության, Ռուսաստանի ներքաղաքական և այլ հարցերի շուրջ: Այդ համագործակցությունը դրսևորվել է նաև համատեղ վերլուծական աշխատանքներով և միմյանց հրապարակային միջոցառումներին փոխադրաձ մասնակցությամբ:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հոբելյանի կապակցությամբ պատվո նշանով պարգևատրվածների թվում են նաև ՌԴ փոխվարչապետներ Դմիտրի Կոզակը և Դմիտրի Ռոգոզինը, նախագահի օգնականներ Իգոր Լևիտինը և Յուրի Ուշակովը, մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, Սևծովյան նավատորմի հրամանատար, ադմիրալ Ալեքսանդր Վիտկոն, Իտալիայում և Չինաստանում ՌԴ դեսպաններ Սերգեյ Ռազովը և Անդրեյ Դենիսովը, Մոսկվայում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը և ուրիշներ: