Մեդվեդևը հանձնարարել է սկսել Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու գործընթացը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ նախարարների կաբինետը կսկսի աստիճանաբար չեղյալ հայտարարել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո, հայտնում է Interfax-ը:
«Գործելու ենք փուլային եղանակով: Այստեղ անհրաժեշտ է մի կողմից չեղյալ հայտարարել այդ սահմանափակումները՝ հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ֆոնի բարելավումը, սակայն, իհարկե, ոչ ի վնաս ռուսաստանցի արտադրողների և այն գործընկերների, որոնք արդեն զբաղեցրել են ազատ տիրույթը»,- ասել է Մեդվեդևը: