Բաժիններ՝

Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ թե կարելի է կարգավորել, այլ անհրաժեշտ է. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտնում է Vesti.ru-ն:

Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին՝ Զախարովան հայտարարել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելը «ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է»:

«Մենք բոլորս լսել ենք՝ ինչ հրահանգներ են երեկ հնչել Ռուսաստանի նախագահի կողմից այն քայլերի առնչությամբ, որ ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար:

Ռուսական ինքնաթիռի հետ կատարված ողբերգությունից հետո, որը անհիմն կերպով խոցվել էր Թուրքիայի կողմից, բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը. հարաբերությունների զարգացում հնարավոր է, հարաբերությունները հնարավոր են, մենք թուրք ժողովրդին դիտարկում ենք որպես բարեկամական ժողովուրդ»,- ասել է նա:
ախարովան նաև նշել է, թե ռուսական կողմի համար սկզբունքային էր հասկացնելը, որ նման գործողություններն անընդունելի են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս