Բաժիններ՝

ՀՀ 48 քաղաքացիներ արդեն Հայաստանում են

Ժամը 02.20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացիների: Ուղևորներին դիմավորեցին ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները՝ տեղում ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Գիշերվա ընթացքում սպասվում է ևս երկու չվերթ, որով Հայաստան կտեղափոխվեն ևս ՀՀ 108 քաղաքացի:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Զվարթնոց միջազային օդանավակայանում իրականացնում է հերթապահություն, և չվերթների ժամանման մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

lars

5376

5375

5374

5368

5369

5370

5371

5372

5357

5356

5355

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս