Սավանով կախված դատապարտյալը մեղավոր էր ճանաչվել սպանության համար. հարուցվել է քրեական գործ
Հունիսի 25-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սավանով կախված վիճակում դատապարտյալի դի էր հայտնաբերվել: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է քննություն:
Նշենք, որ դատապարտյալը մեղավոր էր ճանաչվել սպանության համար առաջադրված մեղադրանքում: