ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստամբուլի պայթյունից տուժածների մեջ հայերի առկայության հավանականության մասին
Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Թվիթերի միկրոբլոգից:
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայանի ելքի մոտ ու ավտոկայանատեղիում մահապարտներ ահաբեկիչների գործողությունների հետևանքով օդանավակայանը չի գործում, իրականացվել է տարհանում: Տարբեր աղբյուրների համաձայն, վիրավորների թիվը հասնում է 150-ի: