Բաժիններ՝

Բուդդայականության 25 փիլիսոփայական արտահայտություններ, որոնք ներդաշնակություն են պարգևում հոգուն

Բուդդայականները հավատում են, որ մարդու կատարելությունը հնարավոր է և հասանելի է հոգևոր պրակտիկայի օգնությամբ, որը մաքրում է հոգին: Նրանք գիտեն խոսքեր, որոնք հանգստություն են պարգևում հոգուն:

1. Այն, ինչ որ մենք կանք այսօր, դա մեր երեկվա մտքերի հետևանքն է: Իսկ այսօրվա մտքերը ստեղծում են վաղվա օրը: Կյանքը մեր բանականության ծնունդն է:

2. Ատելությամբ չի հաղթահարվի ատելությունը: Միայն սիրով է ատելությունը հաղթահարվում: Դա հավերժական օրենք է:

3. Հաղթիր քեզ և կհաղթես հազարավոր ճակատամարտեր:

4. Նա կկարողանա, ով մտածում է, որ կկարողանա:

5. Մտածել, որ ինչ-որ մեկը կարող է քեզ երջանիկ կամ դժբախտ դարձնել, ուղղակի ծիծաղելի է:

6. Հազար հատ մոմ կարելի է վառել մեկ մոմից, և դրանից նրա կյանքը չի կարճանա: Երջանկությունը չի դառնում ավելի քիչ, եթե դու այն բաժանում ես:

7. Համբերությունը ցասման հակաթույնն է:

8. Մարդը մյուս էակներից բարձր է ոչ թե նրա համար, որ անխղճորեն տանջում է նրանց, այլ որովհետև նա կարեկից է ամենայն կենդանի էակի նկատմամբ:

9. Սեփականությունն իրեր չեն, այլ մտքեր: Կարելի է ունենալ իրեր և, ընդ որում, չլինել սեփականատեր:

10. Ինչպես վատ տանիքով տուն է մտնում անձրևը, այնպես էլ վատ զարգացած միտք է մտնում տենչանքը:

11. Չկա ընկերություն հիմարի հետ:

12. Պատասխանիր բարությամբ կամ ոչ մի կերպ մի պատասխանիր:

13. Ով ինքը չարիք չի գործում, չի էլ ենթարկվում չարի:

14. Բարյացակամություն բոլոր էակների նկատմամբ. սա է իրական կրոնավորությունը:

15. Ոչ երկրի վրա, ոչ երկնքում, ոչ օվկիանոսում, ոչ սարերում չի գտնվի մի վայր, որտեղ մարդ չկարողանա հաղթել մահին:

16. Աշխարհում գոյություն ունեն բազում ուսմունքներ, բայց նրան, ով ինքն իրեն շղթայել է կապանքների մեջ, արդեն չի օգնի ոչ մի ուսմունք:

17. Ի՞նչ օգուտ նրանից, որ մարդ աշխատում է ցուցադրել մեզ իր վեհ արտաքինը, երբ նրա ներսում դատարկ է:

18. Մարդկանց մեջ շատ քչերն են հասնում դիմացի ափին: Մնացածը դես ու դեն են ընկնում այս ափին:

19. Նա, ով նախկինում թեթևամիտ էր, բայց դարձել է լրջամիտ, լուսավորում է այս աշխարհը, ինչպես լուսինը, որն ազատվում է ամպերից:

20. Նույնիսկ խելացի մարդը կսկսի հիմարանալ, եթե չզբաղվի ինքնակատարելագործմամբ:

21. Ինչ օգուտ մարդու պերճախոսությունից, եթե նա չի հետևում իր խոսքերին:

22. Ամեն առավոտ մենք նորից ծնվում ենք, և այն, ինչ մենք կանենք այսօր, կունենա ամենամեծ կարևորությունը:

23. Ոչ կյանքը, ոչ հարստությունը, ոչ էլ իշխանությունն են դարձնում մարդուն ստրուկ, այլ միայն՝ նրա կապվածությունը կյանքին, հարստությանը և իշխանությանը:

24. Մեկ օգտակար բառը, որը լսելով դառնում են հանգիստ, ավելի լավ է հազար ճառերից, որոնք կազմված են անօգուտ բառերից:

25. Դուք բոլորդ գնում եք դեպի ճշմարտություն տարբեր ճանապարհներով, իսկ ես կանգնած եմ խաչմերուկում և սպասում եմ Ձեզ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս