Բաժիններ՝

«Ինչո՞ւ եք դուք այստեղ». Յունկերը կոչ է արել ԵԽ-ի բրիտանացի «եվրասկեպտիկներին» վայր դնել պատգամավորական մանդատները

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն այսօր կոչ է արել Եվրախորհրդարանի բրիտանացի «եվրասկեպտիկներին» վայր դնել պատգամավորական մանդատները՝ նկատի ունենալով Brexit-ի արդյունքները:

«Սրանք ձեր վերջին ծափահարություններն են այստեղ, ու ես որոշակիորեն իսկապես զարմացած եմ, որ այստեղ եք: Դուք հանդես եք գալիս Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու օգտին: Բրիտանիայի ժողովուրդը քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, ինչո՞ւ եք դուք այստեղ»,- ասել է նա՝ դիմելով ԵԽ-ի որոշ պատգամավորների, որոնք ծափահարություններով և բացականչություններով իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել Յունկերի եկույթի նկատմամբ:

Յունկերը ելույթ էր ունենում Եվրախորհրդարանում հրավիրված արտակարգ նստաշրջանի ժամանակ, որը հրավիրվել էր Բրիտանիայի հանրաքվեի արդյունքով:

Յունկերի խոսքով՝ ինքը «չի թաքցնում» իր տխրությունը՝ կապված բրիտանացիների որոշման հետ, սակայն վստահ է, որ ԵՄ-ն նոր դինամիկա կարող է ձեռք բերել՝ չկորցնելով Բրիտանիայի հետ գործընկերային հարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս