Brexit-ը բարձրացրեց ռիսկերը համաշխարհային տնտեսության համար. Մեդվեդև
Ռուսաստանին անհանգստացնում է շուկաներում լարվածությունն ու նավթի գների անկումը, որը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու որոշման հետևանք է, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Արդեն նավթի գինն ընկել է: Ֆունտ սթեռլինգի փոխարժեքը, եվրոն նույնպես ճնշման տակ են: Շատ լրջորեն բարձրացել է հումքի և ֆոնդային շուկաների տատանումը: Մեզ, իհարկե, դա չի ուրախացնում: Դա հավելյալ ռիսկեր է պարունակում համաշխարհային տնտեսության համար, նշանակում է՝ նաև մեզ համար, որը համաշխարհային տնտեսության մաս է կազմում»,- ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությունը պետք է անալիզի ենթարկի հանրաքվեի հետևանքները և ներքին որոշումներ կայացնիի ռուսական տնտեսության համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Brexit-ի արդյունքը Բրիտանիայի ներքին գործն է ու նրա՝ ԵՄ-ի հետ հարաբերությունը, իսկ Ռուսաստանը շահագրգիռ է ԵՄ-ի կայունությամբ և կանխատեսելիությամբ: